close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիվանագիտական կոչումներ ու աստիճաններ են շնորհվել մի շարք պաշտոնյաների

Քաղաքական

2 Մարտի 2018, 21:51
 Դիվանագիտական կոչումներ ու աստիճաններ են շնորհվել մի շարք պաշտոնյաների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դիվանագիտական կոչումներ են շնորհվել մի շարք պաշտոնյաների: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել`Կարեն Համբարձումի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Վարուժան Վազգենի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, Վարդան Սուրենի ՏՈՂԱՆՅԱՆԻՆ` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ` Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Արա Դերենիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական, Տիգրան Էդուարդի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica