close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը զեկույց է ներկայացրել նախագահին

Քաղաքական

2 Մարտի 2018, 14:02
 Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը զեկույց է ներկայացրել նախագահին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ պետական գերատեսչությունների, շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, զեկուցել նաև անցյալ տարի փետրվարի 22-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Հանրապետության Նախագահի այցի ժամանակ հնչեցրած դիտարկումների և մոտեցումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կենտրոնի գործադիր տնօրենը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է յուրաքանչյուր գերակա ոլորտում իրականացվող առավել ուշագրավ ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ու առաջիկայում այդ փաստաթղթի հանրային քննարկումների կազմակերպման վերաբերյալ մանրամասները, որտեղ ՌՆԿ-ն այդ գործընթացը խթանելու նպատակով ստանձնել է աջակցի դեր:

Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակներում «Արար» հիմնադրամի հետ իրականացվել է գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն: Ներկայումս երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի դրույթները և նախարարությունների ճյուղային ռազմավարությունների հստակեցումները:

Գործադիր տնօրենը ներկայացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և կենտրոնի նախաձեռնությամբ ու անմիջական հսկողությամբ իրականացվող մեկ այլ՝ «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը, որը ներգրավել է 21 հայ երիտասարդների Հայաստանից և սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար: Ծրագրի առաքելություններից մեկը պետական համակարգում աշխատանքն առավել գրավիչ և արդիական դարձնելն է՝ ներգրավելով պատրաստված և առաջադեմ մասնագետների: 

Կենտրոնի կատարած աշխատանքների շարքում Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է նաև «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնված «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի մշակման աշխատանքների մասին, որտեղ կենտրոնը հանդես է եկել որպես գործընթացը համակարգող: Փաստաթուղթը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ըստ Ալեքսանդր Խաչատուրյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ և միջազգային փորձագիտական խմբի ներգրավմամբ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն աջակցում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում։ Հիշյալ օրինագիծը միտված է կարգավորելու Հայաստանում պետություն-մասնավոր գործարքների նախագծման, իրականացման և մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:

Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման, հարկային և մաքսային վարչարարության բարելավման, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին: 

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ընթացիկ գործունեության և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրագործման հետ կապված:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica