close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2018թ. երկու ամսում հարկային եկամուտներն աճել են մոտ 12%-ով

Տեսանյութ

2 Մարտի 2018, 13:40
 2018թ. երկու ամսում հարկային եկամուտներն աճել են մոտ 12%-ով

 

2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին և մաքսային եկամուտ­­ները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամ կամ 11.6%: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ ընդգծելով, որ աճն ապահովվել է առանց գերավճարների. 2017թ.-ի ընթացքում իրական գերավճարները նվազել են 13,1 մլրդ դրամով կամ 9%-ով: Արդեն 2018թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտ­­ները կազմում են 183.9 մլրդ դրամ, այսինքն՝ նախորդ տարեսկզբի 2 ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19.3 մլրդ դրամով կամ 11.7%-ով: «Առանց մաքսային մասով վճարների՝ առևտրային հարկ վճարողներն այս տարի 12.2%-ով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10.4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19.5%»,-հայտնել է Կարեն Բրուտյանը՝ նկատելով, որ 2017թ.-ի և 2018թ. հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին:

2018թ.-ին ՊԵԿ-ը շարունակում է հարկային վարչարարության բարելավումը՝ ընդլայնելով նաև հարկային ստվերի վերհանմանն ուղղված վերլուծական և հսկողական աշխատանքները: «Առաջնորդվելով հանրապետության վարչապետի հանձնարարականով՝ իրականացվող միջոցառումների հիմքում օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ վարչարարության կիրառումն է և նրանց հանդեպ հասարական հարգանքի ձևավորումը»,-նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը: Ըստ նրա՝ ոչ օրինապահ վարքագիծ ցուցաբերող տնտեսվարողները խոչընդոտում են մրցակից օրինապահ հարկ վճարողների գործունեությունը. «Հարկային մարմնի մոտեցումը հստակ է. բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը: Հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու ցանկացած դրսևորում կանխվելու է»:

Երևան քաղաքում հարկային ստվերի չեզոքացման և հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տարեկան 115-500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող առևտրային հարկ վճարողները, ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները ամրակցվել են ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության ստուգումների մեկ բաժնի: «Հարկային վարչարարության կենտրոնացման միջոցով ապահովվում է միատեսակ վարչարարություն, և բարձրանում ստվերի բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը»,-ընդգծել է Կարեն Բրուտյանը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման տեսակետից էական դերակատարություն ունեցող, ինչպես նաև հարկային ստվերի առումով ռիսկային գնահատված 18 ոլորտի ավելի քան 500 հարկ վճարողների հետ 2017թ.-ից մեկնարկած հանդիպումները շարունակվում են այս տարի: «Նրանց են ներկայացվում հարկային ստվերի գնահատման և չեզոքացմանն ուղղված աշխատանքներում ծագած ոլորտային խնդիրները»,-նշել է Կարեն Բրուտյանը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը ներկայացրել է, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների գործընթացում նախատեսված է պիլոտային ծրագիրը. «Ծրագրի նպատակն է փաստաթղթային ստուգումների մասը հարկ վճարողի տարածքից տեղափոխել հարկային մարմնի գրասենյակ, նվազեցնել հարկային ծառայող-հարկ վճարող ուղղակի շփումը, ինչպես նաև մեծացնել ստուգումների ամբողջականության և որակի համար հարկային ծառայողների պատասխանատվությունը»:

2018թ.-ի նախաձեռնություններից է նաև հորիզոնական մոնիթորինգի պիլոտային ծրագիրը: «Այն կամավորության սկզբունքով և հարկային մարմնի կողմից անվճար իրականացվող սպասարկման ու հսկողության համակարգ է, որն ապահովում է կազմակերպության և հարկային մարմնի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակում իրական ժամանակում՝ բացառելով մոնիթորինգի ընթացքում ստուգման անցկացումը»,-տեղեկացրել է Կարեն Բրուտյանը: Նա հայտնել է նաև, որ Հայաստանի ամբողջ տարածքում հարկային մարմինն արդեն ծառայություն է մատուցում «մեկ պատուհան» սկզբունքով. «Հարկ վճարողը, անկախ իր հաշվառման վայրից, կարող է դիմել հարկային մարմնի տարածքային ցանկացած ստորաբաժանում և ստանալ սպասարկման ծառայություններ»: Գործընթացի կազմակերպման նպատակով ավելի քան 800 հարկային ծառայող վերապատրաստվել է:

Կարեն Բրուտյանի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացնի հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ. «Լայնամասշտաբ գործընթացի ելակետն այն է, որ համակարգային ռիսկերի կանխարգելումը միայն ՊԵԿ-ի վարչարարության խնդիրը չէ: Գործընթացի արդյունքում հարկային արտոնությունները, օրենսդրական, այդ թվում՝ ոլորտային կարգավորումները հարկ վճարողներին պետք է հարկերի վճարումից խուսափելու կամ հարկման բազան արհեստական նվազեցնելու հնարավորություն չընձեռեն»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica