close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+16°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չէի կարծում`Արմեն Սարգսյանը հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր տեքստով. Փաշինյան

Քաղաքական

2 Մարտի 2018, 12:06
 Չէի կարծում`Արմեն Սարգսյանը հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր տեքստով. Փաշինյան

Հայտնել ենք, որ ԱԺ-ն ընտրում է ՀՀ 4-րդ նախագահին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, թե ՀՀԿ-ն վերահսկողություն է սահմանել ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ։ Քվեախցիկ մտնելուց առաջ նա նշեց, որ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականները կարող են տեսնել, թե ով ինչպես է քվեարկում, մինչդեռ քվեարկությունը գաղտնի պետք է լինի։

Ընտրությունից հետո պատգամավորը պատասխանեց լրագրողների հարցերին: Ըստ նրա`Արմեն Սարգսյանի երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը` դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ավելի հիմնավոր դարձավ։ «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով` որևէ էներգիա չպարունակող տեքստով։ Կարծում եմ՝ դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել են իշխանությունները»,- հայտարարեց Փաշինյանը։

Խոսելով այն մասին` արդյո՞ք հնարավոր է, որ ապրիլին ՀՀ-ում կարգավիճակ փոխվի, նա նշեց, որ հիմա հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոփոխություններ պետք է սպասել ցանկացած պահի, եթե ՀՀ ժողովուրդը կայացնի այդ որոշումը։ «Մենք հասկանում ենք նաև, որ ժողովրդի որոշումը ինքնակազմակերպման արդյունքում պետք է տեղի ունենա: Մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելագույնս նպաստել դրան»,- նշեց նա։

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica