close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այլևս ակնհայտ է թուրքական դիվանագիտության ողջ սնանկությունը. ՀՅԴ ԳՄ

Քաղաքական

2 Մարտի 2018, 11:18
 Այլևս ակնհայտ է թուրքական դիվանագիտության ողջ սնանկությունը. ՀՅԴ ԳՄ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։

Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին: Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ընդամենը մարտավարական խնդիր էր լուծում՝ միաժամանակ փորձելով նախապայմաններ առաջադրել։

Աներկբա է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ջանքերը ձախողվել են նախապայմանների լեզվով խոսելու` Թուրքիայի գործելաոճի պատճառով։ Այլևս ակնհայտ է թուրքական դիվանագիտության ողջ սնանկությունը և Թուրքիայի՝ անվստահելի գործընկեր լինելու իրողությունը։ Հարկ է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները դեռևս պատրաստ չեն պատմության հետ առերեսվելու և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու։

Ողջունելի է, որ նախընթաց տարիներին հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և համարժեք քայլեր ձեռնարկել Թուրքիայի մտադրությունների չեզոքացման ուղղությամբ։ Արձանագրությունների կնքման գործընթացի դադարեցումը նաև մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական և հասարակական կազմակերպությունների, մեր ողջ ժողովրդի ձեռքբերումն է։

Հավատացած ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, սակայն այն պետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգին համապատասխան և որևէ պարագայում չպետք է վտանգի մեր ազգային-պետական շահերը և հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

2 մարտ, 2018թ.


Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica