close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2017թ լավագույն դատավորներին

Իրավունք

1 Մարտի 2018, 20:20
 ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2017թ լավագույն դատավորներին

Մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկվել էր նաև «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում հաղթող ճանաչված դատավորների մրցանակների հանձնումը: Այս տարի ժողովի ընթացքում մրցանակներ են հանձնվել թվով տասը դատավորի:

Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2018 թվականի  փետրվարի 22 թիվ 15Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր եզրակացությունը:

Այսպիսով, 2017 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝

Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝

Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը:

Քրեական գործեր քննող դատավորներից՝

Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր  Ռոբերտ Պապոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը:

Վարչական դատարանից լավագույնն է ճանաչվել դատավոր Մերի Համբարձումյանը:

 ՀՀ  ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ  ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica