close
Եղանակը Երևանում
21 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մար 2019
USD1485.91
GBP1642.42
EUR1551.46
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը Սենատին խնդրել է 70 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին

Աշխարհ

1 Մարտի 2018, 16:41
 ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը Սենատին խնդրել է 70 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատին՝ խնդրելով 70 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին:

Հանձնախմբի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանձնախումբը նման խնդրանք է ներկայացրել` բաց նամակով, Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին:

Նամակն ուղարկվել է ԱՄՆ Սենատի հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանի կողմից, որում խնդրում են տրամադրել 6 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար` Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica