close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեզ մնում է մի բան անել. Արմեն Ռուստամյանը` Արմեն Սարգսյանին

Քաղաքական

1 Մարտի 2018, 17:14
 Ձեզ մնում է մի բան անել. Արմեն Ռուստամյանը` Արմեն Սարգսյանին

ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: ՀՅԴ-ի անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք` երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, եթե ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը: Ըստ պատգամավորի`երկուսն էլ ԱԺ ամբիոնից լինում է, ինչում բազմիցս համոզվել ենք:

Ռուստամյանի կարծիքով` նախագահի պաշտոնը հատուկ ընկալում ունի ժողովրդի շրջանում: «Մենք յուրօրինակ ազգերից ենք, որ մեր նախագահական ընտրությունների թվից երկու անգամ ավելի նախագահներ ունենք: Միշտ ինչ-որ մի բան կգտնենք, որ մեր հետագա անելիքները դրանով կանխորոշենք, փոխանակ մարդուն առիթ տանք, բարի երթ մաղթենք»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` պետք է այնպես անել, որ մարդը (Արմեն Սարգսյան /խմբ./) կարողանա լավ տրամադրությամբ մտնել գործի մեջ և այս վիճակից երկիրը հանել: «Ես այս տրամաբանությամբ եմ նայում այս փոփոխություններին և ուրախ եմ, որ գնալով ընկալում է ստանում այն գաղափարը, որ Հայաստանում ընտրում ենք ոչ թե 4-րդ նախագահին, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահին: Եթե երրորդ հանրապետության չորրորդ նախագահ ենք ասում` նշանակում է, որ 4-ն էլ նույն կարգավիճակն են ունեցել, նույն լիազաորություններն են ունեցել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Նախորդ երեք նախագահներն օժտված են եղել առաջնային մանդատով, ունեցել են լայն լիազորություններ: Հիմա վիճակն այլ է, քանի որ առաջնային մանդատ ունեցողն ԱԺ-ն է, որն էլ ընտրելու է նախագահին: Ուստի այս նախագահը չի կարող նախորդ երեքի հետ նույն շարքում ընկալվել»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նաև նշեց, թե որն է իրենց հիմնական ակնկալիքը Արմեն Սարգսյանից: «Մեր ակնկալիքն այն է, որ այս անցումը, խորությամբ զգալով, իրականացնի` պահպանելով երրորդ հանրապետության դրական քայլերը, նվաճումներ արձանագրի, նաև հստակ ասվի` ինչն ենք պահում, ինչից ենք հրաժարվում, թե չէ պրոգրես տեղի չի ունենա»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` պետք է հրաժարվենք նրանից, ինչն այս մղձավանջն է առաջացրել: «Մեր մեջ հայերին տարբերել ենք. հայ մարդ է, եկել է` իր ընդունակությունները կարողությունները ներդնի, իր ուժերին համապատասխան հզորացնի մեր երկիրը, իսկ մենք սկսում ենք թղթերի մեջ բաներ ման գալ: Դա մերը չէ, մենք այդ մեծ ճոխությունը չունենք: Որտեղ մեկ հայ կա, պետք է գուրգուրենք բերենք այստեղ, որ նա կարողանա մեր երկրի կառուցման այս փուլում մի աղյուս էլ իր կողմից ավելացնել»,- ասաց նա` վստահություն հայտնելով, որ այդ գործը հենց 4-րդ հանրապետության առաջին նախագահի առաքելությունը պետք է լինի:

Ռուստամյանը նշեց, որ մեզ հիմա կադրային ճիշտ քաղաքականություն է հարկավոր: «Մենք պետք է բացառումներ չդնենք` մեկին սևացնենք, որ հետո չկարողանանք նույնիսկ բարևել: Միասնության խորհրդանիշը պետք է հանդիսանա նախագահը, որն ընտրվում է կոնսենսուս մինուս մեկով: Բոլորը համաձայն ենն բացի «Ելք» դաշինքից, բայց դա էլ նորմալ է, միշտ կոնսենսուսը կարողանում է հաղթահարել այդ մեկին»,- նշեց նա:

Ապա, դիմելով Արմեն Սարգսյանին, ասաց` ոչինչ, որ քննադատություններ կան: «Պաշտոնյան պետք է ուժ, իմաստնություն և արժեք հաղորդի: Առաջինը դուք եք նստելու այդ աթոռին: Լավ սկիզբը գործի կեսն է, և սա պատմական առաքելություն է, պատմության մեջ մնալու մեծ հնարավորություն է: Դուք այստեղ բան չունեք ստանալու, կայացած մարդ եք, ինքնաբավ, աչքներդ լի ու կուշտ: Ձեզ մնում է մի բան` այնպես անել, որ պատմությունը հիշի ձեզ դրական առումով, և մենք էլ գոհ լինենք, որ ընտրել ենք մի նախագահ, որը հասկացել է փոփոխությունների արժեքը և ցանկացել, որ այս Սահմանադրությունը միս ու արյուն ստանա: Պետք է Դուք էլ, մենք էլ միասին համախմբվենք և կարողանանք մեր երկիրը հանել իրար մերժելու` այս ծանր մղձավանջային իրավիճակից»,- եզրափակեց պատգամավորը: 

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica