close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բավական համբերություն ունեմ, կարող եմ հանգիստ պատասխանել բոլոր հարցադրումներին. Լևոն Մկրտչյանը` «Ծառուկյան» դաշինքին

Քաղաքական

28 Փետրվարի 2018, 19:04
 Բավական համբերություն ունեմ, կարող եմ հանգիստ պատասխանել բոլոր հարցադրումներին. Լևոն Մկրտչյանը` «Ծառուկյան» դաշինքին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հերթով գրեթե նույն հարցն էին ուղղում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` անցնելով նաև թույլատրելի նորմերը, իրենց թույլ տալով պատգամավորին ոչ հարիր պահվածք:

Մասնավորապես «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը նախարարին հարց ուղղելիս ասաց. «Հարցս վերաբերում է բարձրագույն կրթության մասին օրինագծին, ևս մեկ անգամ կշեշտադրե. օրենքով ռեկտորի լիազորությունները կդադարեցվեն 70 տարին լրացած անձանց համար, իսկ ամբիոնի վարիչներինը, եթե լրացել է նրանց կենսաթոշակային տարիքը»,- ասաց նա, ապա շարունակեց. «Սա ուղղակի օրենսդրական խարդախություն է, հատուկ շիլաշփոթ է ստեղծվում անորոշ ձևակերպումներով ու խորամանկ հղումներով:Չեք նշում, որ ակնհայտ չերևա խտրական որոշումը` ի օգուտ ռեկտորի, սա ուղղակի ռեկտորների համայքնի ճնշման հետևա՞նք է, թե ունեք այլ հոդաբախշ պարզաբանում»:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հեգնեց. «Հարցին կպատասխանի օրվա ամենապահանջված նախարար Լևոն Մկտրչյանը նույնի կրկնությամբ»: Նախարարը նախ կոչ արեց, որ տերմիններից, որոնք վիրավորական ենթատեքստ ունեն,  խուսափի պատգամավորը: «Մենք գտնվում ենք Աժ բարձր ամբիոնում: Հոդաբաշխ խոսում են այս դահլիճում գտնվող բոլոր մարդիկ և ՀՀ բոլոր քաղաքացիները: Որակումներ տալիս կոչ կանեի, որպեսզի ԱԺ պատգամավորները պահպանեն տարրական նորմերը»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ բավական համբերություն ունի, մոտ 20 տարի քաղաքականության մեջ է և կարող է հանգիստ պատասխանել բոլոր հարցադրումներին: «Նույն հարցադրումն եք տալիս, որը տվեց նաև պարոն փոխխոսնակը»,- ասաց նա: Մկրտչյանը պատգամավորին ասաց, որ ռեկտորները մեր ժողովրդի թշնամին չեն:

«Նրանք մտավորական են, և յուրաքանչյուրն անցել է լավ ճանապարհ, ունեն լավ կենսագրություն: Ծանոթացեք նրանց կենսագրությանը, խարդախություն չկա, եթե գտնում եք, որ պետք է խստացնել և հավասար դաշտ բերել` ձևակերպեք, որպես առաջարկություն,  և մենք էլ կընդունենք դա»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ պարզապես ցանկանում են բերել նորմալ օրենք, որ մի մարդը 4 տեղում ռեկտոր չաշխատի, մարդը կարողանա իր աշխատանքից հաճույք ստանալ և կատարի իր պարտականությունները` գիտական և վարչական աշխատանքը: «Սա է եղել նպատակը, գրե՞նք ռեկտորներին էլ 65 տարեկան, գրենք»,- եզրափակեց նա:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica