close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտափոխվել են. Հրանտ Մաթևոսյանի թանգարանն իր ձևաչափով բացառիկ կացարան-արվեստանոց կունենա

Մշակույթ

27 Փետրվարի 2018, 17:23
 Մտափոխվել են. Հրանտ Մաթևոսյանի թանգարանն իր ձևաչափով բացառիկ կացարան-արվեստանոց կունենա

2015-ին մեկնարկեցին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության աշխատանքները: 2015թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունն իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել էր 470 345 670 ՀՀ դրամ:

2016-ի նոյեմբերին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջեց կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացավ շինարարության ընթացքին: Սարգսյանն առաջարկել էր այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017-ի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի:

2017-ը փակեցինք, սակայն Մաթևոսյանի թանգարանը դեռ կիսակառույց վիճակում է, և պարզ չէ՝ արդյո՞ք այս տարի թանգարանի շինարարության աշխատանքներն ավարտին կհասցվեն: Yerkir.am-ի տեղեկություններով` թանգարանի կառուցման աշխատանքների ձգձգման պատճառներից մեկն այն է, որ կառավարությունում սկսել են քննարկել մի հարց, որը փակված էր համարվել: Խնդիրն այն է, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը նախատեսում էր, որ թանգարանը կունենա 3 հարկ, և երրորդ հարկում կլինի Հայաստանի համար իր ձևաչափով բացառիկ մի բան՝ կացարան-արվեստանոց, որտեղ կարող են աշխատել Հայաստան եկած գրողներն ու արվեստագետները: Ըստ նախագծի էլ` կենտրոնը լինելու էր եռահարկ, սակայն շինարարության ընթացքում որոշվել էր կառուցել միայն երկու հարկ: Սակայն այսօր՝ շինարարությունը սկսելուց գրեթե 3 տարի անց, կառավարությունում կարծես մտափոխվել են, և ցանկություն կա պահպանել նախագիծն ու կառուցել նաև կենտրոնի երրորդ հարկը:

Այսպիսով՝ Հրանտ Մաթևոսյանի թանգարանը կլինի բացառիկ մշակութային կենտրոն, որտեղ մաթևոսյանագետները, և ոչ միայն, կկարողանան իջևանել այնտեղ ու ուսումնասիրել Մաթևոսյանի գրական ժառանգությունը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica