close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճվճվ Արոյի կրտսեր որդին առաջին անգամը չէ, որ հրաժարվում է պաշտպանի ծառայություններից

Իրավունք

26 Փետրվարի 2018, 18:21
 Ճվճվ Արոյի կրտսեր որդին առաջին անգամը չէ, որ հրաժարվում է պաշտպանի ծառայություններից
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր պետք է կայանար Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դեռեւս 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործով հերթական դատական նիստը: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, սակայն որ Սերժ Վարդանյանի պաշտպանը այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով դատական նիստին չի ներկայացել: Միաժամանակ պաշտպանը գրությամբ տեղեկացրել էր, որ Սերժ Վարդանյանը հրաժարվել է իր պաշտպանի ծառայություններից: Ինչպես պարզվեց դատավոր Գագիկ Պողոսյանի հարցադրումից, սա առաջին անգամը չէ, որ Վարդանյանը հրաժարվում է պաշտպանի ծառայություններից:

Ի պատասխան դատավորի հարցին Սերժ Վարդանյանն ասաց, որ այսուհետ իր շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Սամվել Ջաղինյանը: Դատարան չէր ներկայացել նաեւ փորձագետը՝ կրկին ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ: Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց հետաձգել նիստը, սակայն մինչ այդ դիմելով ամբաստանյալին ասաց. «Ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում. նոր փաստաբանը Ձեր հետ պայմանագիր է կնքելու եւ ձեր համաձայնությամբ պետք է գա դատարան ու ծանոթանա գործի նյութերին, որպեսզի հաջորդ նիստին չգա ասի՝ ինձ ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար: Դա ոչ ձեր շահերից է բխում, ոչ մեր: Արդեն որերորդ տարին է՝ ձեր գործը քննվում է, անընդհատ ձգձգվում է՝ կամ չեք ներկայանում, կամ պաշտպան եք փոխում, կամ այլ պատճառով»:
 
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 14-ին ժամը 14:00-ին: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Նշենք, որ Սերժ Վարդանյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին:
 
Ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր.Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա նրա հետ գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։ Իսկ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանում Սերժ Վարդանյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա միջանցքում բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ:
 
Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Նշենք, որ Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում:
Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica