close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլանդիայի կողմից Ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը

Տարածաշրջան

24 Փետրվարի 2018, 13:17
 Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլանդիայի կողմից Ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի գրասենյակի կողմից տարածվել է հայտարարություն, որում քննադատվել է Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագծերի ընդունումը. տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը 1915 թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անհիմն պնդումները հիմք ընդունելով կայացված որոշումները չի ճանաչում, խստորեն քննադատում է և անվավեր համարում»,- ասվում է հայտարարության մեջ և հավելվում, որ Նիդերլանդների այս քայլը միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի տեսակետից «բացասական հետք» է կթողնի։

Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica