close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.68
GBP1641.14
EUR1560.05
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՊԾ-ը սպառողներին հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը

Հասարակություն

23 Փետրվարի 2018, 21:31
 ՍԱՊԾ-ը սպառողներին հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիակական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է:

Երեկ և այսօր՝ փետրվարի 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: Հայտնաբերված նմուշները արտաքին շերտի վրա ունեցել են բորբոսի հետքեր և ոչնչացվել են: Քանի որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝  իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում ենք ձեռնպահ մնալ այն վաճառելուց և կեղծված ապրանքի առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին:

Սպառողներին նույնպես հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը շարունակում է անհրաժեշտ գործողությունները՝ շուկայում առկա խմբաքանակները և իրացման վայրերը հայտնաբերելու ուղղությամբ:

ՍԱՊԾ մամուլի ծառայություն

 

Մեկը ճիշտ պետք է լինի…
17 Հունիսի 2018, 21:20 Մեկը ճիշտ պետք է լինի…

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica