close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի աջակցության և զարգացման տեսանկյունից

Տնտեսական

23 Փետրվարի 2018, 20:12
 Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի աջակցության և զարգացման տեսանկյունից

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ: 

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում է մտավոր սեփականությանը, որի պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի աջակցության և զարգացման տեսանկյունից:

Այս համատեքստում ներկայացվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց բիզնեսն առնչվում է առօրյա գործունեության մեջ: Մասնավորապես բարձրացվել են մտավոր սեփականության իրավունքի ոլորտում իրավակիրառ պրակտիկային, դատական համակարգի աշխատանքին և մասնագիտացած դատավորներ ունենալու խնդրին, մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի ոլորտում առկա և այլ հարցերի: 

Կարեն Կարապետյանը նշել է բարձրացված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին, AmCham-ի անդամ- կազմակերպությունների հետ համատեղ, քննարկել խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica