close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ նախագահը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի 5 անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ

Քաղաքական

23 Փետրվարի 2018, 19:42
 ԱԺ նախագահը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի 5 անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոնների համար առաջադրել են թեկնածուներ:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների առաջին պաշտոնում ընտրության հարցի քննարկումը կսկսվի ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 27-ի նիստում՝ ժամը 10:30-ին, իսկ մյուս չորս պաշտոններում ընտրությունների մասին հարցերը կքննարկվեն նախորդ պաշտոնում ընտրության հարցի քննարկումն ավարտվելուց անմիջապես հետո:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica