close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց վիճակն էլ ապահով չէ. Նիկոյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին

Քաղաքական

23 Փետրվարի 2018, 17:15
 Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց վիճակն էլ ապահով չէ. Նիկոյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին

Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, Մարտի 1-ի դեպքերի հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ ամեն ինչի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ:

«Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն`երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»,- ասաց Նիկոյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովի անդամներից կոնկրետ ինքն այդ մասին իմացել է հեռուստացույցից, եզրակացություն տալ մի բանի մասին, որին ինքն ականատես չի եղել, չի կարող: Ըստ Նիկոյանի` հանրությունն էլ լրիվ չէր վստահում իրենց, սակայն փրկություն գտան այն բանում, որ ընդդիմադիրներին էլ ընդգրկեն հանձնաժողովում, որպեսզի եթե իրենք կաշկանդված են, ապա ընդդիմադիրների օգնությամբ տրվող ինֆորմացիայով դուրս գան այդ վիճակից:

Նիկոյանը հիշեցրեց հանձնաժողովի աշխատանքների, եզրակացությունների մասին, կատարված աշխատանքի մասին: «Փաստահավաք խմբի ստեղծումը հանձնաժողովի համար թարմ օդ էր, փրկություն էր, որովհետև ընդդիմությունը նրա հետ աշխատում էր: Զեկույցից հետո ինքնալուծարվեց փաստահավաք խումբը, բայց հասկացա, որ նրանք դեռ ասելիք ունեին, հայտարարեցի, որ անհատական զեկույցները կարող ենք տեղադրել մեր եզրակացության մեջ, այդպես էլ արեցինք: Այսինքն՝ մենք պատմությանը թողել ենք փաստահավաք խմբի անհատական զեկույցը, որևէ մեկը երբ ուզենա ուսումնասիրել, կա դա, կա քննչական մարմնի պատասխանը ևս»,- հավելեց նա:

Նիկոյանն ասաց նաև, որ հրավիրել են բոլոր պաշտոնյաներին, դա հրապարակային է եղել: «Հարցը միշտ բաց մնաց՝ ինչու չենք հրավիրել առաջին և երկրորդ նախագահներին: Հանձնաժողովը չէր կարող հրավիրել արդեն ոչ պաշտոնյաներին, դա էր խնդիրը: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը հրապարակային հարց հնչեցրեց երկու նախագահներին էլ: Հիմա հնչեցնեմ առաջին նախագահին հարց՝ միտինգների ժամանակ հայտարարում էիք, որ էլ զոհ չպահանջվի, ինձնից բացի, ժողովրդին վստահություն էիք ներշնչում նրանց ապահովության մասին, բայց երբ մարտի 1-ին, 2-ին լարված, վիրավորված մարդիկ էին գտնվում այնտեղ, առաջնորդ էր պետք, որ նրանց ղեկավարի, հայտարարվեց, որ` իմ անվտանգությունը ապահով չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց վիճակն էլ ապահովված չէ: Ամբողջ մի իշխանություն այնտեղ էր՝ նախագահ, վարչապետ, ԱԱԾ, բա չգիտեիք՝ իշխանության քայլերն ինչ են լինելու: Հարց երկրորդն նախագահին՝ դուք հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, կրակում, հետո թաքնվում ավտոբուսի հետևում: Ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որը կարող է ճակատագրական եղավ այդ բոլոր իրադարձությունների զարգացման համար»,- եզրափակեց նա:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica