close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+19°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.68
GBP1641.14
EUR1560.05
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 1-ին գաղտնի հրամանը վերաբերել է զորքը զորանոցային վիճակի բերելուն. Գևորգ Կոստանյան

Քաղաքական

23 Փետրվարի 2018, 16:16
 Մարտի 1-ին գաղտնի հրամանը վերաբերել է զորքը զորանոցային վիճակի բերելուն. Գևորգ Կոստանյան

«Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ» հայտարարություն ընդունելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցությանը` նման քննարկում կազմակերպելու համար: Նա հավաստիացրեց, որ ունի բոլոր այն հարցերի սպառիչ պատասխանները, որոնք հնչեցին լսումների ժամանակ:

«Բանախոսներից մեկը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր նախագահի կողմից ընդունվել է առանց արտակարգ դրության մասին օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունը չկար այդ պահին, որովհետև այժմ էլ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ նախագահը հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ»,- ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին տրված գաղտնի հրամանին, նա ասաց, որ թեև այդ հարցը  այսօր ևս դահլիճում հնչել է, սակայն դրան բազմիցս սպառիչ պատասխան տրվել է: «Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ Բայց չափազանց կարևոր էր իմանալ, թե արդյո՞ք դա ենթադրում էր զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն մարտի 1-ի միջոցառումներին: Իհարկե` ոչ, որովհետև փաստահավաք առաքելությանը տրված բացատրություններում հստակ սահմանվում էր, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, ընդ որում՝ պայմանավորված նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում, և մի քանի միջադեպեր եղան»,- ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է փաստահավաք խմբի գործունեության դադարեցմանը, Գևորգ Կոստանյանն ասաց, որ խորհրդարանի կողմից ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, դրա գործունեության ապահովման և հասարակության պահանջները բավարարելու նպատակով ՀՀ նախագահը ստեղծել է փաստահավաք խումբ, որի մեջ ներգրավված է եղել նաև ընդդիմությունը, որպեսզի այդ մարմնի օբյեկտիվությունը կասկածի տակ չլինի: «Սահմանվեց, որ փաստահավաք խումբը ստեղծվում է հանձնաժողովին փաստեր տրամադրելու նպատակով, և ամենակարևորը՝ փաստահավաք խմբի գործունեությունը դադարում է այդ փաստերը հավաքելուց և հանձնաժողովին տրամադրելուց հետո: Դրանից հետո, որ ասում եք՝ նախագահը փաստահավաք խումբը լուծարեց, դա պայմանավորված էր դրանով, որովհետև փաստահավաք խումբը դադարել էր գործել արդեն այդ կանոնադրության ուժով, ոչ թե առանձին գործունեության արդյունքում»,- ասաց նա:

Անդրադառնալով գործեր հարուցելուն՝ Կոստանյանն ասաց, որ խորհրդարանում դատախազության ներկայացուցիչը մանրամասն բացատրել է, իսկ ավելին դատախազն անել չի կարող, որովհետև եթե դատախազությունը հրապարակի նախաքննության տվյալները, կդառնա պատասխանատվության ենթակա սուբյեկտ:

«Բայց խնդիրն այն է, որ մեր ակնկալիքները, բոլորիս ակնկալիքները դեռ արդարացված չեն, արդարացված կլինեն, երբ յուրաքանչյուր մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով պարզվեն մեղավորները, կոնկրետ կրակողները կամ նռնակ պայթեցնողները և ենթարկվեն պատասխանատվության: Բոլորիս ուզածն էլ դա է»,- եզրափակեց Կոստանյանը:

Մեկը ճիշտ պետք է լինի…
17 Հունիսի 2018, 21:20 Մեկը ճիշտ պետք է լինի…

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica