close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանն արդեն ֆորմալացված` երկու կուսակցությունների պատգամավորների համատեղ թեկնածուն է. Աղվան Վարդանյան

Քաղաքական

23 Փետրվարի 2018, 14:26
 Արմեն Սարգսյանն արդեն ֆորմալացված` երկու կուսակցությունների պատգամավորների համատեղ թեկնածուն է. Աղվան Վարդանյան

Ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորների հանդիպումը: Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստն էր, օրակարգում մեկ հարց էր՝ հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում:

«Պարոն Արմեն Սարգսյանը կարճ ելույթով հանդես եկավ, ներկայացրեց իր պատկերացումները ոչ միայն նախագահի պաշտոնում իր գործունեության, այլև 21-րդ դարի այս փուլում Հայաստանի զարգացման ուղղությունների, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների, երիտասարդության առաքելության վերաբերյալ»,- հայտնեց պատգամավորը:

Վարդանյանն ընդգծեց, որ եթե մենք այս պատկերացումների շրջանակում կարողանանք քրտնաջան աշխատել և հետևողական լինել, ապա այդպիսի պետություն կունենանք:

Անդրադառնալով դիտարկմանը՝ նախագահն ապրիլից լիազորություններ չունի, նա ասաց, որ նման հայտարարությունները ոչ ճիշտ պատկերացման արդյունք են: «Մեր նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պետության գլուխն է: Նախագահը կարող է ուղերձով դիմել ԱԺ-ին` բարձրագույն օրենսդիր մարմնին, և նրա գործառույթները ոչ միայն ֆորմալ տառի, այլև տրամադրության ոգուց են բխում, իսկ դա նշանակում է, որ դա կապված է պետության գլխի հետ»,- նշեց պատգամավորը:

Կրկին անդրադառնալով հանդիպմանը` նա ասաց, որ ֆորմալ առումով հանդիպման իմաստն այն էր, որ երկու խմբակցությունների պատգամավորներն  Արմեն Սարգսյանին առաջադրեցին ՀՀ նախագահի թեկնածու: «Մեխանիզմն այնպիսին է, որ առաջադրում են երկու խմբակցությունների պատգամավորները: Այս որոշումը կայացվեց: Արդեն ստորագրությունները հավաքվում են, մոտ 60 ստորագրություն հավաքված է: Ովքեր Հայաստանում են, բոլորն այսօր կստորագրեն: Անհրաժեշտ էր ընդամնեը ¼-ի ստորագրությունը, սակայն արդեն սպասվածից երկու անգամ ավելի ստորագրություն կա»,- հայտնեց Վարդանյանը:

Քննադատություններին, թե Արմեն Սարգսյանը ոչ թե ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորների թեկնածուն է, այլ` մեկ մարդու, նա պատասխանեց. «Կա Հանրապետական կուսակցություն` իր առաջնորդով, և կա Դաշնակցություն: Արմեն Սարգսյանն այսօր արդեն իսկ ֆորմալացված` երկու կուսակցությունների պատգամավորների համատեղ թեկնածուն է: Այն պատկերացումները, որն ունի Արմեն Սարգսյանը, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին մեր երկրի ապագայի հանդեպ և իր գործառույթների վերաբերյալ: Այդպես, վստահ եմ, տասնյակ ու տասնյակ պատգամավորների համար է»:

Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն ում էլ ներկայացներ, համահունչ էր լինելու ձեր պատկերացումներին, Վարդանյանն արձագանքեց. «Դուք սխալվում եք: Կար թեկնածու առաջադրելու խնդիր, դուք այլ կերպ ինչպե՞ս էիք պատկերացնում: Հանրապետության նախագահը քննարկել է իր կուսակցության ներսում և առաջադրել մի թեկնածուի, ով իր և' փորձառությամբ, և' մարդկային հատկություններով, և' կենսագրությամբ, բոլոր որակներով լավագույն թեկնածուն է»:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica