close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս տարի 15 հուշարձանի ուսումնասիրման, նախագծման և վերականգնման աշխատանքներ կիրականացվեն

Մշակույթ

23 Փետրվարի 2018, 14:18
 Այս տարի 15 հուշարձանի ուսումնասիրման, նախագծման և վերականգնման աշխատանքներ կիրականացվեն

Այս տարի պետբյուջեի միջոցներով 15 հուշարձանի ուսումնասիրման, այդ թվում՝ պեղումների, ինչպես նաև նախագծման ու վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն ընթացիկ տարում: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի հուշարձանների վերականգնման համար հայտարարված մրցույթին բավական ակտիվություն է նկատվել, օրինակ` 6 հուշարձանների դեպքում 13 կազմակերպություն է դիմել:

Նախարարի խոսքով՝ վերականգնվող հուշարձանների մոտ 3 առցանց տեսախցիկ է տեղադրվելու, որոնց միջոցով յուրաքանչյուրը 24 ժամ կարող է հետևել իրականացվող աշխատանքներին:

«Հուշարձանների վերականգնման աշխատանքները ժամանակատար են, սակայն մենք քայլ առ քայլ փորձում ենք մեր աշխատանքներն իրականացնել: Մենք խնդիր ունենք մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական վերաբերմունքը պետք է փոխվի, քանի որ լինում են դեպքեր, երբ շինարարներն այս կամ այն պատմամշակութային կոթողի վերականգմանը մոտենում են որպես հասարակ շինարարական աշխատանքի»,- ասաց Ամիրյանը:

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով՝ այս տարի  կշարունակվեն որոշ հուշարձանների վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել են դեռ նախորդ տարի, բացի այդ՝ վերականգնման ցանկում են ընդգրկվել նոր հուշարձաններ: Ըստ այդմ՝ նախատեսված է Ամբերդի ամրոցի վերականգնման աշխատանքները կյանքի կոչել: Ըստ Սամուելյանի՝ ընթացիկ տարում կշարունակվեն Լոռու բերդի պարսպի ամրակայման, ինչպես նաև տեղի միջնադարյան բաղնիքի վերականգնման աշխատանքները: Փոխնախարարի խոսքով՝ սա միջնադարյան բաղնիք վերականգնելու առաջին փորձը կլինի:

«Դրան զուգահեռ՝ Դվինի բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները կարվեն, ինչպես նաև պեղումներ կիրականացվեն:  Արտաշատում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված անտիկ շրջանի նորահայտ խճանկարի կրկնօրինակը պետք է ստեղծվի, ինչպես նաև Արտաշատում հայտնաբերված բաղնիքը պետք է վերականգնվի: Կշարունակվեն դեռևս 2006-ից սկսված` Քոբայրավանքի վերականգնման աշխատանքները, և այս փուլում սեղանատան վերականգնման աշխատանքները պետք է տարվեն»,-ասաց Սամուելյանը:

Նա նշեց նաև, որ ուրախալի է այն փաստը, որ մասնավոր հատվածը նույնպես ներդրումներ է կատարում հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքներում: Օրինակ, Սամուելյանի խոսքով, Մայրավանքը վերականգնելու համար մասնավորի կողմից կլինի 80 մլն դրամի ներդրում է կատարվել, և պետությունն էլ իր հերթին 50 մլն դրամ կտրամադրի:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica