close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղապետն էլ մեղքի իր բաժինն ունի. Լոքյանը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի առջև տաղավարներ կառուցելու մասին

Քաղաքական

23 Փետրվարի 2018, 13:24
 Գյուղապետն էլ մեղքի իր բաժինն ունի. Լոքյանը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի առջև տաղավարներ կառուցելու մասին

Գառնիի համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել. այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Եթե փայտյա ժամանակավոր կառույցն ապօրինի է, մենք մեր համայնքապետին և մարզպետին համապատասխան ցուցում ենք տալու, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը»,- ասաց նա:

Նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ իր համար ընկալելի չէ խնդիրը ծայրահեղականացնելը: «Պետք է ուսումնասիրել և հասկանալ` արդյո՞ք այդ կառույցը չի աղճատում մեր պատմական արժեքի, բնության ընդհանուր պատկերը: Եթե աղճատում է, չպետք է թույլատրվի: Սակայն այն, որ համայնքապետն էլ  մեղքի իր բաժինն ունի և չպետք է թույլատրեր որևէ բան կառուցել, դա ճշմարտություն է»,- նշեց Լոքյանը:

Նշենք, որ Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica