close
Եղանակը Երևանում
21 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դադարեցնել «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ իրականացվող շինարարական աշխատանքները. ԲՆ

Հասարակություն

22 Փետրվարի 2018, 19:00
 Դադարեցնել «Քարերի սիմֆոնիա»-ի  մոտ իրականացվող շինարարական աշխատանքները. ԲՆ

Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ` «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության վերաբերյալ:

Արձագանքելով «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության մասին սոցցանցերում տարածված լուրերին , հայտնում ենք, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի 2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են համապատասխան պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:

Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է նշված հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին: Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել որոշում՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը: Նշենք, որ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է , իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica