close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ հիմա կյանքն է հետաքրքրում. Արտավազդ Փելեշյանն 80 տարեկան է

Մշակույթ

22 Փետրվարի 2018, 18:45
 Ինձ հիմա կյանքն է հետաքրքրում. Արտավազդ Փելեշյանն 80 տարեկան է

ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանն այսօր դարձավ 80 տարեկան:

Նշենք, որ 2012-ին Փելեշյանն ու իր կինը՝ Աիդա Գալստյանը, ՀՀ քաղաքացիություն ստացան, իսկ 2016-ին քաղաքապետարանը բնակարան նվիրեց Փելեշյանին:

Ներկայացնում ենք Փելեշյանի՝ տարբեր տարիների մտքերից:

***

Հարցին, թե ի՞նչ ասել է ազգային կինո, Փելեշյանը պատասխանեց` հարցը նույնն է, ինչ հարցնեք` ես հա՞յ եմ:

 «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ` հակառակը լինի. այս արտահայտությունը հաճախ եմ օգտագործում, չնայած նրան, որ կյանքն անկանխատեսելի է: Եթե այսօր Հայաստանի մասին ֆիլմ նկարահանեի, մեր բնությունը կցուցադրեի, քանի որ բնությունը կարող է մեր մասին ամբողջական պատկերացում տալ»,- ասաց ռեժիսորը:

***

Արվեստը բացակա իրականության տարբերակն է, որը նույնքան համոզիչ է, որքան եւ «իսկական» իրականությունը: Իմ ֆիլմերում բացակայում են բեմադրված կադրերը, իսկ նկարահանումներ կատարելիս ճիշտ իրավիճակ եւ վայր եմ ընտրում. հենց ճիշտ ընտրված տեղն է թելադրում հերոսներին գործել այնպես, ինչպես ռեժիսորն է ցանկանում:

***

Ինձ հիմա կյանքն է հետաքրքրում՝ և' այսօրվա, և' վաղվա, և' մյուս տարիների համար: Ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի:

***

-Կցանկանայի՞ք ինչ-որ բան շտկել Ձեր ֆիլմերում:

-Երևի թե չէ: Ես լուսանկարների մեր ալբոմը նայում եմ ու տեսնում, որ երիտասարդ տարիքում բեղեր էի պահում: Ի՞նչ միտք ունի ոչնչացնել այդ լուսանկարները:

***

«Կյանք» և «Վերջ» ֆիլմերը ես նկարեցի, երբ մութ ու ցուրտ էր Հայաստանում, և ես դրանք նկարահանեցի, որ լույս բերեմ:

***

Կինոն ժամանակի համար հիշողություն է, այն իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի ժամանակի նկատմամբ` կինոն դեմ է ժամանակին: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն գրանցված ժամանակն է, իսկ ես կարծում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, ժամանակը երբեք չի գրանցվում: Երբ տարիներ առաջ էլ նման կարծիք էի հայտնել, ֆրանսիական թերթերից մեկը մի հոդված էր գրել իմ մասին: Ճիշտ է, դրական հոդված էր, բայց վերնագիրը ճիշտ չէր` «Փելեշյանը` դեմ ժամանակին և բառին»: Այդպես չէ`  Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի հրեշավոր, հզոր ժամանակին: Ժամանակն է Փելեշյանի դեմ, ոչ թե` հակառակը:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica