close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոստովանել, որ հիմարություն էր. Նևզորովը՝ Ալիևի հայտարարության մասին

Աշխարհ

22 Փետրվարի 2018, 16:40
 Խոստովանել, որ հիմարություն էր. Նևզորովը՝ Ալիևի հայտարարության մասին

Ռուս լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը «Эхо Москвы» ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի խոսքերն` արված իր հասցեին:

Հիշեցնենք, որ Նեվզորովը մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Երևանը «վերադարձնելու» մասին և Ալիևին վտանգավոր խելագար անվանել: Դրան ի պատասխան` Նովրուզ Մամեդովը լրագրողին «անոմալ երևույթ» էր անվանել:

Ըստ Նևզորովի` իր հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը գրգռվել է:

«Ինձ նողկալի անոմալիա և հիմար են անվանում: Ընդ որում` դա ինչ-որ խղճուկ լրագրողական համայնք չի ասում, այլ կառավարական մակարդակով է արվում»,- ասել է լրագրողը:

Նևզորովն նշել է, որ «Երևանը վերադարձնելու» մասին իր ցնորային հայտարարությամբ Ալիևը հնարավորություն է ստեղծել նոր անիմաստ, փոխադարձ զանգվածային սպանության: Ըստ նրա` ներկայումս ընդամենը հարկավոր է ազնվորեն, տղամարդավարի ասել, որ չկան տարածքային պահանջներ, և խոստովանել, որ այդ հայտարարությունը հիմարություն էր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica