close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով. Գագիկ Հարությունյան

Քաղաքական

22 Փետրվարի 2018, 16:03
 Նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով. Գագիկ Հարությունյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ մյուս շաբաթ` ԱԺ հերթական նիստերի ժամանակ, սպասվում է նախագահի թեկնածուների քննարկում: Ըստ նրա` նախագահի ընտրությունը կատարվելու է Ազգային ժողովի կողմից:

«Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետև դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեն մարտի 23-ին, բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ 211-րդ հոդվածը՝ անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կա նաև անցումային դրույթ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում հստակ սահմանված է, որ նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն՝ հստակ սահմանված է, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով»,- պարզաբանեց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահը նշեց, որ Սահմանադրության 7-րդ գլուխը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցվում են անցումային դրույթներ, որոնք այդ փուլում այլ լուծումներ են սահմանում՝ անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար:

«Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013թ. սեպտեմբերից: Հոկտեմբերից մշակեցինք հայեցակարգ, որից հետո` փոփոխություններ: 2015թ. եղավ հանրաքվե: 2018 թվականն է, մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակն այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելը, իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ելք» -ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica