close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ախթալայի պոչամբարում հայտնաբերվել են որոշ խախտումներ, որոնց համար նախատեսված է համարժեք պատասխանատվություն. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

22 Փետրվարի 2018, 15:30
 Ախթալայի պոչամբարում հայտնաբերվել են որոշ խախտումներ, որոնց համար նախատեսված է համարժեք պատասխանատվություն. Արծվիկ Մինասյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ համացանցում տարածված այն տեսանյութին, որ Ախթալայի պոչամբարից ինչ-որ նյութ է թափվում Դեբեդ գետը:

Նախարարը նշեց, որ ստուգումները Ախթալայի հանքավայրում շարունակվում են, իսկ տեսչական մարմինը տեսանյութը հրապարակողից և կազմակերպությունից պահանջել է համապատասխան փաստերի ներկայացում, որովհետև եթե կա այդպիսի դեպք, որը չի արձանագրվել ստուգման ընթացքում, ուրեմն համապատասխան պատասխանատվության պետք է ենթարկվեն համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

Մինասյանի խոսքով` թափվող հեղուկը լաբորատոր փորձաքննության կենթարկվի, որից հետո տեսչական մարմինը հանդես կգա հստակ տեղեկատվությամբ:

«Միջանկյալ ստուգումների ընթացքում, այո, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց համար դրա մեղավորները կենթարկվեն համարժեք պատասխանատվության: Նաև կլինի հանձնարարական, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն հետագայում նման խախտումները բացառելու ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica