close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ իրականացվում շինարարություն. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

22 Փետրվարի 2018, 14:57
 Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ իրականացվում շինարարություն. Արծվիկ Մինասյան

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ համացանցում աղմուկ առաջացրած լուսանկարին, որում երևում է, որ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ փայտե տաղավար է կառուցվում:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է կատարվում շինարարությունը, ապա այն ենթակա է վերացման: «Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որևէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը: «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: Ներկայումս ուսումնասիրվում է, թե արդյո՞ք կառուցվող շինությունը գտնվում է այդ սահմանների մեջ, թե՞ ոչ: Եվ եթե շինությունը կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող եւ խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի, և այն ենթակա է վերացման»,- ասաց նախարարը:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica