close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սումգայիթյան ցեղասպան գործողություններն իրականացնողները չեն հասել իրենց նպատակին. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական

22 Փետրվարի 2018, 14:38
 Սումգայիթյան ցեղասպան գործողություններն իրականացնողները չեն հասել իրենց նպատակին. Սամվել Ֆարմանյան

«Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ մենք պարտավոր ենք արձանագրել, որ սումգայիթյան ցեղասպան գործողություններն իրականացնողները չեն հասել իրենց նպատակին:

Ըստ նրա՝ այդ օրերի իրադարձությունները գրեթե ամբողջությամբ փաստագրված են պատմագրության մասնագետների, առանձին նվիրյալների ջանքերով, վերապրածների պատմություններով, արխիվների մեկտեղմամբ, և դրանք ակնհայտ խոսում են այն մասին, որ դա տեղի է ունեցել կազմակերպված և առնվազն խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում: Ֆարմանյանի խոսքով` նրանց նպատակները ձախողվել են:

«Այո, դա արժեցել է, իհարկե, մեր ժողովրդի համար ևս մեկ տրավմա, բայց այն նպատակը, որ դրվել էր խորհրդային իշխանությունների ու Ադրբեջանի իշխանությունների կողմից, չեն հասել իրենց նպատակին: Արցախյան շարժումը ծավալվել է, և Արցախն ազատագրվել է»,- ասաց պատգամավորը և նշեց, որ նպատակը պարզ էր` կասեցնել Արցախյան շարժման ծավալումը:

Ըստ Ֆարմանյանի` թե' Սումգայիթը, թե դրանից առաջ և դրան հաջորդած իրադարձությունները և մինչև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն ու հայտարարությունները խոսում են կարևոր գործընթացի մասին: «Ադրբեջանում շարունակվում է ազգային ինքնության ձևավորման, տրանսֆորմացիայի մի շատ հետաքրքիր գործընթաց, որտեղ հայատյացությունը նշանակալի առանձնահատկություն է ձեռք բերում: Որքան էլ դա մեզ դուր չգա, բայց այլատյացությունը պատմականորեն բերում է բացասական հետևանքների, և մենք սա պետք է նկատի ունենանք»,- ասաց նա:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica