close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անտառների պահպանման ու կառավարման ոլորտում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն

Հասարակություն

22 Փետրվարի 2018, 14:34
 Անտառների պահպանման ու կառավարման ոլորտում մի շարք  բարեփոխումներ կիրականացվեն

Կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ անտառային բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին:

ՀՀ նախագահի հրամանագրով` ստեղծվել է Անտառային կոմիտե, այսօր էլ կառավարության նիստում հաստատվեց Անտառային կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը:

Մեկ այլ որոշմամբ` բնապահպանության նախարարությունում ձևավորվում է կենսառեսուրսների և անտառային քաղաքականության վարչություն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման իրավասությունը փոխանցվում է Անտառային կոմիտեին: «Հայանտառ»-ը կիրականացնի անտառների տնտեսավարումը` «Անտառների պահպանումից` զարգացում» հայեցակարգի որդեգրմամբ:

Կստեղծվի նաև անտառային պահպանության ծառայություն, որի հիմնական նպատակը պարեկապահակային ծառայություն ձևավորելն է: Այն կաշխատի շուրջօրյա` հատուկ ծառայության կարգավիճակով, կունենա վարչական միջոցներ գործադրելու իրավասություն` արգելելու և կանխարգելելու ապօրինի ծառահատումները, որսը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica