close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում. Շավարշ Քոչարյան

Քաղաքական

22 Փետրվարի 2018, 13:30
 Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում. Շավարշ Քոչարյան

«Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նշեց, որ ատելությունը և հայատյացության այս քաղաքականությունն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցությունը և կայացումը:

Քոչարյանը հիշեցրեց, որ օրեր առաջ հայ ժողովուրդը տոնեց մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:

«Ժամանակ, որն ազդարարվեց հայ ժողովրդի աննախադեպ միասնությամբ և արձանագրեց հայ ժողովրդի անբեկանելի կամքն ու ուժը: Երեք տասնամյակ առաջ արցախահայությունը հայտ ներկայացրեց անվտանգ ապրելու իր հայրենիքում և որոշելու իր ճակատագիրը, սահմանելու պետականության կերտման իր արժեհամակարգը և զարգացման ուղին, սակայն 30 տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ, Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասախան, Ադրբեջանի իշխանության կողմից փորձ կատարվեց լռեցնելու Արցախի հայությանը՝ իրենց տարածքում հակահայկական ջարդերի ալիքով»,- ասաց նա:

Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ բռնությունների ալիքը սկսվեց Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու` սումգայթյան ջարդերով, և շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում:

«30 տարվա ընթացքում  Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք, երբ 2013-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովը վերադարձվեց և հերոսացվեց: Այնուհետև ապրիլյան քառօրյա պատերազմին աշխարհը նորից ականատես եղավ ադրբեջանական հասարակության սերմանած ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե' խաղաղ բնակչության, թե' ռազմագերիների դեմ: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, միջազգային հումանիտար նորմերն այդ երկրի իշխանության համար դատարկ հնչյուններ են: Հակադրվելով բազմաթիվ՝ հասարակությունները խաղաղության պատրաստելու կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմատենչ և առավելապաշտական քաղաքականությունը»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ Արցախի ժողովրդի խաղաղ, ժողովրդավար երկրում ապրելու օրինական պահանջին ուժով, սպառնալիքով պատասխանելու` Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում: «Հավատարիմ լինելով Ղարաբաղյան շարժման գաղափարներին ու նպատակներին` համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական ու նպատակային աշխատանքներով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն` բացառելու համար նոր սումգայիթների հնարավորությունը, հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը և երաշխավորելու տարածաշրջանում հայության անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասաց նա:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica