close
Եղանակը Երևանում
19 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մար 2019
USD1486.52
GBP1644.88
EUR1552.15
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

911 և 1-02 ծառայությունները կկարողանան տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը

Հասարակություն

22 Փետրվարի 2018, 13:02
 911 և 1-02 ծառայությունները կկարողանան տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը

Այսօր կառավարության նիստում  տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը ներկայացրեց «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ.-ից գործում է 911 ծառայությունը: Նախարարը նշեց, որ ծառայությունն այս տարիների ընթացքում սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ, սակայն զանգերի գերակշիռ մեծամասնությունը կրել են կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերից շատերը խնդրահարույց չեն եղել: Գրանցվում են նաև դեպքեր, երբ ահազանգողը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլ նաև մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արագ արձագանքումը:

Նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` իրավիճակը էապես կփոխվի, եթե 911 ծառայությունը հնարավորություն ունենա տեղորոշելու ահազանգողի գտնվելու վայրը: «Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետորեն կիրառում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի 911 ծառայությունները: Նախագծով նախատեսվում է 911, 112, ոստիկանության 1-02 ծառայություններին կատարվող կանչերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ»,- ասաց նա:

Որոշումն ընդունվեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica