close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստվերը շարունակում է խնդիրներ հարուցել. հանձնարարական

Քաղաքական

22 Փետրվարի 2018, 11:23
 Ստվերը շարունակում է խնդիրներ հարուցել. հանձնարարական

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` 2017թ. պետական բյուջեի եկամուտները, 2016թ. համեմատությամբ, աճել են շուրջ 125 միլիարդ դրամով:

Չնայած նշված ցուցանիշին` պետք է արձանագրել, որ  հարկային ստվերի ռիսկերի նվազեցման օրենսդրական ոչ հստակ կարգավորման հետևանքով խնդիրներ դեռևս կան, նաև` հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում:

Վարչապետի խոսքով` վերջերս ՊԵԿ-ի կողմից կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ, կատարվել է ուսումնասիրություն: Արդյունքում` արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում` հարկային ռիսկերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասության տիրույթում:

Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին` 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները, ըստ ոլորտների, փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկները:

Հանձնարարվեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին` 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել գերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ: Խումբը սեղմ ժամկետներում պետք է հստակ սահմանի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, հարկային ստվերին նպաստող մեխանիզմների վերացման, ոչ հստակ կարգավորումների շտկման վերաբերյալ առաջարկություններ:

«Համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,- ասաց վարչապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica