close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2018
+16°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի քայլը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է. Ռուբեն Մելիքյան

Իրավունք

22 Փետրվարի 2018, 10:40
 Ադրբեջանի քայլը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է. Ռուբեն Մելիքյան

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Kaspar Karampetian-ի նկատմամբ Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել բազմիցս Արցախ այցելելու համար։ Մի քանի դատողություններ.

1) Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ արտահայտել խորին հարգանքս ընկեր Գասպարի հանդեպ։

2) Քրեական հետապնդում հարուցելու փաստը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է։

3) Թվում է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում փետրվար ամիսներին բացվում և մի քանի օրից փակվում է Արցախ այցելածների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վարչություն. նախորդ տարի նույն ժամանակահատվածում քրեական հետապնդումներ հարուցվեցին Եվրախորհրդարանի երեք պատգամավորների ու մի քանի գիտնականների նկատմամբ։

4) Քրեական հետապնդումն ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ և նպատակաուղղված է սահմանափակելու դեպի Արցախ ազատ տեղաշարժն ու Արցախի վերաբերյալ ազատ խոսքը։

5) Չի ստացվելու։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica