close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 1-ը մեր երկրի պատմության ամոթալի էջերից է. Գևորգ Կոստանյան

Քաղաքական

21 Փետրվարի 2018, 17:00
 Մարտի 1-ը մեր երկրի պատմության ամոթալի էջերից է. Գևորգ Կոստանյան

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած` «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով իրենց խմբակցության կողմից առաջ քաշված մի շարք պահանջներ: Նա հայտարարեց, որ անընդունելի է համարում 2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող` Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացին բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

Պատգամավորը կոչ արեց գլխավոր դատախազությանը` Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել, մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին և այլն։

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ եթե նա խորհրդակցեր իրավաբանների հետ, նման կետեր չէր ներկայացնի: Նրա խոսքով` դատավճիռները հնարավոր է վերանայվեն հստակ հիմքերի առկայության դեպքում: Նա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք կան անհրաժեշտ իրավական հիմքեր, որ այդ գործերը վերաբացվեն, եթե` այո, ինչո՞ւ որևէ մեկը չի գնում իրավական շրջանակներում հարցը լուծելու ճանապարհով:

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտնեց, որ այդ գործերը հնարավոր է վերաբացել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում: «Այս առաջարկը ժեստ է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ այս բոլոր գործերը գնում են ՄԻԵԴ»,- նշեց նա:

Ապա Փաշինյանը անեկդոտ հիշեց Աֆրիկայում հայտնված մարդակերի մասին, սակայն Գևորգ Կոստանյանը թույլ չտվեց նրան շարունակել միտքը՝ ասելով, որ ժամանակ չկա: «Ժամանակ չունեք, գնացեք ձեր գործերով»,- հակադարձեց Փաշինյանը:

Գևորգ Կոստանյանն այդ ընթացքում լքեց նիստը: «Մարտի 1-ը մեր երկրի պատմության լրջագույն և ամոթալի էջերից է: Անկեղծ ասած` ինձ համար անընդունելի է այս լրջագույն հարցի քննարկումն ընդմիջել անեկդոտով»,- վերադառնալուց հետո հայտարարեց նա և հավելեց. «Մենք լուրջ հարց ենք քննարկում, Դուք անեկդոտով եք համեմում»:

Կոստանյանը նշեց, որ Փաշինյանի ներկայացրած կոչերն իրավական հարթությունից են:

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica