close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարպետության դասեր. պատանի հայ երաժիշտները` ֆիլհարմոնիկի ուշադրության կենտրոնում

Մշակույթ

21 Փետրվարի 2018, 16:40
  Վարպետության դասեր. պատանի հայ երաժիշտները` ֆիլհարմոնիկի ուշադրության կենտրոնում

Փետրվարի  22-ին, ժամը 17:00-ին,  «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀԱՖՆ-ի տուբահար Արայիկ Ռուբինյանի (Գերմանիա), տրոմբոնահար Խուան Պարդո Խիլի  (Իսպանիա) և Երևանի մի շարք երաժշտական դպրոցների ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների համատեղ հանդիպում-համերգը:

Համերգին կնախորդեն անվճար անհատական և խմբակային դասընթացները, որոնք վարում են ՀԱՖՆ-ի տուբահար Արայիկ Ռուբինյանը և տրոմբոնահար Խուան Պարդո Խիլը:

Դասընթացները կանցնեն փետրվարի 20, 21, 22-ին ժամը 15:00-ից մինչև 19:45-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճում և փորձասենյակում: Դասավանդման ընթացքն անցնում է ընդմիջումներով և համատեղ ընթրիքով, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ավելի մոտիկից ծանոթանալ միմյանց, լինել անկաշկանդ շփման մեջ և ուսուցման ընթացքում:  Դասընթացներին և համերգին մասնակցում են հետևյալ երաժշտական հաստատությունների 14 սաներ՝ թիվ 13 հատուկ երաժշտական դպրոց, Նուբարաշենի երաժշտական դպրոց, Չայկովսկու ՄՄԵԴ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Մասնակիցների տարիքը՝ 9 – 21 տարեկան:

Երևանի բոլոր երաժշտական դպրոցները և պետական երաժշտական  քոլեջները տեղեկացված են վերը նշված միջոցառման մասին, բոլորին տրամադրվել է փետրվարի 22-ի հանդիպում-համերգի անվճար հրավիրատոմսեր: Ցանկացողները, որպես ունկնդիր, կարող են ներկա լինել դասընթացներին. մուտքն ազատ է:

ՀԱՖՆ-ը, ԵրազԱրտ ծրագրի աջակցությամբ, արդեն երկու տարի անընդմեջ անց է կացնում  «Ամառային դպրոց» փողային գործիքներ նվագող պատանի երաժիշտների համար: Իսկ «Աշնանային դպրոց»-ը, որը անցնում է ՀԱՖՆ-ի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, տարբեր դասական երաժշտական գործիքների տիրապետող երաժիշտների համար է:

Այս տարի առաջին անգամ կկայանան վերը նշված դասընթացները պզնձափողայինների համար՝ տուբա, էուֆոնիում և տրոմբոն: Բոլոր դպրոցների դասընթացները վարում են ՀԱՖՆ-ի առաջատար երաժիշտները  և ՀԱՖՆ-ի կողմից հրավիրված արտերկրյա մենակատերները: Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար:

 

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica