close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք. բերման է ենթարկվել երեք օտարերկրացի

Հասարակություն

21 Փետրվարի 2018, 16:12
 Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք. բերման է ենթարկվել երեք օտարերկրացի

Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։

Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։ 

Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։ 

Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ 
Նշանակվել են փորձաքննություններ։ 

Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ 
Մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica