close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարմազանովն առաջարկում է, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաները ԲՈւՀ-ում լինեն պարտադիր քննական

Հասարակություն

21 Փետրվարի 2018, 16:02
 Շարմազանովն առաջարկում է, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաները ԲՈւՀ-ում լինեն պարտադիր քննական

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բուհական կրթության հիմնախնդիրները մեր պետության կարևորագույն խնդիրներից են: Նա ասաց, որ շատ մտահոգություններ ունի, որոնք քննարկել է նախարարի, դասախոսների, այլ պատգամավորների հետ:

«Ես ունեմ այլ մտահոգություն ևս: Բոլորիս համար պետք է հստակ պարզ լինի, որ անկախ պետականության պայմաններում չի կարող նույնիսկ քննարկման առարկա լինել հայոց լեզվի, հայոց գրականության, հայոց պատմության` կարևորագույն առարկա լինելու հանգամանքը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, էլ չեմ ասում` բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացի պարտավոր է բարձր մակարդակով տիրապետել այդ 3 առարկաներին»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Նա ասաց, որ ԲՈւՀ-ը, դպրոցը հայրենասիրության տաճար են, և առաջարկեց. «Այստեղ գրված է, որ, անկախ ԲՈւՀ-ի կազմակերպա-իրավական ձևից, մասնագիտությունից և կրթական ծրագրից, բարձրագույն կրթության բակալավրի ծրագրում հայոց լեզվի և հայոց գրականության, հայոց պատմություն առարկաների դասընթացների ուսուցումը ներառվում է առնվազն 2 կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ: Ստուգումները տարբեր տեսակներով կարող են լինել. առաջարկում եմ, որ այդ առարկաներն ունենան պարտադիր քննական ստուգում»:

Ըստ նրա՝ պետք է կարևորել այս առարկաների դերակատարումը: «Թող ոչ ոք չնեղանա, բայց հայրենաճանաչության թիվ մեկ գործոնը մայրենին ու մեր պատմությունն են: Խնդրում եմ` ընդունեք այս առաջարկը, որ այդ առարկաները լինեն պարտադիր քննական առարկաներ»,- նշեց Շարմազանովը:

Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica