close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.26
GBP1635.33
EUR1557.01
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մադրիդի «Ռեալ»-ի սանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Սպորտ

21 Փետրվարի 2018, 15:31
 Մադրիդի «Ռեալ»-ի սանը տեղափոխվեց  «Ալաշկերտ»

«Ալաշկերտ»-ը հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ուժեղացնելով հարձակման գիծը:

«Ալաշկերտ» է տեղափոխվել սլովենական «Մարիբոր»-ի 29-ամյա նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջին: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլային առաջին քայլերը Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիա»-ում մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրեց հաջորդ երկու տարիները: Այնուհետև Սանին մեկ տարի անցկացրեց «Էսպանյոլ»-ի համակարգում:

Պրոֆեսիոնալ կարիերան ամրակազմ հարձակվողը սկսեց «Նումանսիա»-ի երկրորդ թիմում, այնուհետև հանդես եկավ իսպանական մի քանի ակումբներում: «Մերիդա»-ի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփելուց հետո Օմորեջին տեղափոխվեց սլովենական «Ցելյե»: «Ցելյե»-ի կազմում արագավազ նիգերիացին 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ 2 մրցաշրջաններում, ինչից հետո տեղափոխվեց Սլովենիայի առաջատար ակումբ` «Մարիբոր»: «Մարիբոր»-ի կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում:

Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտ»-ին Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Դոն Պիպոն կալանավորվեց
19 Հունիսի 2018, 17:28 Դոն Պիպոն կալանավորվեց

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica