close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրաձիգները շարունակում են մրցել Եվրոպայի առաջնությունում

Սպորտ

21 Փետրվարի 2018, 15:26
 Հրաձիգները շարունակում են մրցել Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը (10 մ), որտեղ հանդես են գալիս Հայաստանի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների հավաքականները: Հայ պատանի հրաձիգները մասնակցել են նաեւ երիտասարդների առաջնությանը: Մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը:

Օդամղիչ հրացան վարժության աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը, խոցելով 622,0 միավոր, զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:

Օդամղիչ հրացան տղաների պայքարում  Նարեկ Ադամյանը 20-րդն էր (618,1 միավոր),  Հայկ Բաբայանը` 23-րդը  (617.3 միավոր), իսկ Վրեժ Թորոսյանը՝  33-րդը (614,9 միավոր):

Երեկ պայքարի մեջ են մտել նաեւ մեծահասակները: Վազող թիրախ՝ 30+30 վարժությունում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 545 միավոր, գրավել է 8-րդ տեղը:

Այսօր Հայկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը կմասնակցեն օդամղիչ հրացան երիտասարդների խառը թիմային վարժությանը, Բենիկ Խլղաթյանը հանդես կգա օդամղիչ ատրճանակ երիտասարդների վարժությունում, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ վազող թիրախ՝ խառը վազքում:

Մրցումային առաջին օրը Հայկ Բաբայանը, պատանիների առաջնության օդամղիչ հրացան վարժությունում զբաղեցնելով 5-րդ տեղը, Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica