close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ, 30-40 տարի լինելով ամբիոնի վարիչ, չեք դաստիարակել ձեզ փոխարինող սերունդ. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

21 Փետրվարի 2018, 15:28
 Ինչո՞ւ, 30-40 տարի լինելով ամբիոնի վարիչ, չեք դաստիարակել ձեզ փոխարինող սերունդ. Լևոն Մկրտչյան

Խորհրդարանում հրավիրված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ գլխավոր փոփոխությունը, որն ապահովվելու է օրենքով, համալսարանների ղեկավար կազմում սերնդափոխություն ապահովելն է։

«Եթե համալսարանական ամբիոնների 30%-ը 65-ից բարձր է, և երիտասարդը, որը դառնում է 45 տարեկան, հասկանում է, որ որևէ շանս չունի լաբորիատորիայի վարիչ, ամբիոնի վարիչ դառնալու, նա ուղղակի իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ կներդնի, և հաճախ ներդնում են հանրապետությունից դուրս։ Թվական տվյալներ ձեզ չասեմ, կյանքից հեռացածների տվյալներն ունենք, Հայաստանից հեռացած 35-ից 55 տարեկանների տվյալներն ունենք, մտահոգիչ է: Դրա համար կոչ կանեմ և՛ մեծամասնությանը, և՛ ընդդիմությանը` պատասխանատվությամբ նայել այս թվերին»,- ասաց նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝ աշխարհում շատ երկրներ կան, որոնք գիտություն չունեն, ուստի գիտություն ունեցող Հայաստանը չի կարող պատասխանել հաջորդ սերունդներին, թե ինչու կորցրեց 70-80 տարիների ընթացքում կուտակված գիտական հզոր պոտենցիալը: Նա նաև նշեց, որ բարձրագույն կրթության օրենքը հնարավորություն կստեղծի սերունդների հաջորդականության համար։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ կխոսեն, թող իրենց ամբիոններում պատասխան տան, թե ինչու, 20, 30 տարի լինելով ամբիոնի վարիչ, չեն դաստիարակել իրենց փոխարինող սերունդ, որ այսօր նման խնդրի առաջ ենք կանգնում»,- ասաց նախարարը։

Լևոն Մկրտչյանը նաև ընդգծեց, որ նոր օրենքով նախատեսվում է բարձրագույն կրթության կառավարման համակարգի արմատական փոփոխություն։ «Մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետությունը դիտել իբրև մեկ գիտական տարածք և բացել հաստատությունների դռները ուսանողների և դասախոսների մոբիլության համար. ուսանողը կամ դասախոսը պետք է կարողանա ազատ շրջագայել, իր կրեդիտը վաստակել ոչ միայն ուսումնական, այլև գիտական հաստատությունում ու բիզնեսում»,- ասաց նա։

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica