close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե` ավագ. նախարարը՝ 70 տարեկան լրացած գիտնականների` բուհերի մրցույթներին այլևս չմասնակցելու մասին

Հասարակություն

21 Փետրվարի 2018, 13:00
 Երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե` ավագ. նախարարը՝ 70 տարեկան լրացած գիտնականների` բուհերի մրցույթներին այլևս չմասնակցելու մասին

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհանգստություն հայտնեց, որ նախագծով կենսաթոշակային տարիքի անցած գիտնականն այլևս չի կարող մասնակցել ԲՈւՀ-ի` թափուր տեղերի մրցույթներին:

«Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Դրա մեջ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, սուբյեկտիվիզմը»,-վրդովվեց պատգամավորը:

Ըստ նրա՝ սա մեծացնում է ռեկտորի ազդեցությունը: «Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է` ընդունել, թե` ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ` ոչ, այլևս թույլ չի տա»,- ասաց Բագրատյանը:

Նա նաև բարձրացրեց մեկ այլ հարց` կետերից մեկում նշվում է բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելքը: «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև մարդու իրավունքների խախտում»,- ասաց պատգամավորը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ, օրինակ, Երևանի թատրոնի, կինոյի պետական ինստիտուտում 8 ամբիոնի վարիչներից 5-ի տարիքը 60-ից վեր է: «Ես, ասենք, ավարտել եմ, թեկնածուական դիսերտացիան պաշտպանել եմ, իմ ղեկավարին շատ սիրում եմ, ով 75 տարեկան է, և ամբիոնում հայտարարվում է մեկ տեղ: Ես շատ տաղանդավոր երիտասարդ եմ, այդ տեղի համար 5 տարով դնում է իմ ղեկավարը: Բնականաբար, ես իմ թեկնածությունը կա'մ չպիտի դնեմ, կա'մ չեմ անցնի: Կամ` նույն անձնավորությունը 4 տեղ ամբիոնի վարիչ է: Դրանցից 3 տեղում կարող էր երիտասարդ լինել, բայց երբ այդ մարդիկ տեղ չունեն, ոչ էլ աշխատավարձն է բարվոք, թողնում են, երկրից դուրս են գալիս:

Ես դասավանդում եմ համալսարանում 1989-ից, ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե` ավագ: Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում»,- բացատրեց նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica