close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիկվիդ չի լինի, ուսանողը հաջորդ տարի կրկին կվճարի չհանձնած առարկայից քննություն հանձնելու համար

Հասարակություն

21 Փետրվարի 2018, 12:48
 Լիկվիդ չի լինի, ուսանողը հաջորդ տարի կրկին կվճարի չհանձնած առարկայից քննություն հանձնելու համար

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ պարտավոր են ապահովել համալսարանների անկախությունն ու բեռնաթափել համալսարանների բյուրոկրատական հատվածը:

«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- հայտարարեց նա:

Նախարարի խոսքով՝ այս առաջարկը շատերի քնադատությանն է արժանացել, սակայն նա համարում է, որ այն կբացառի մի շարք դրսևորումներ, օրինակ` մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուրս չփոխադրվելը:

«Առաջարկվող փոփոխություններով` եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Ուսանողն այս դեպքում հաջորդ կուրս փոխադրվելուց հետո կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար: Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընթացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցնում, այսինքն՝ part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը: Երբ ուսանողն իր գրաֆիկը կազմելուց կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի համար որքան գումար պիտի վճարի: Այսինքն՝ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը,ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կմնա հաջորդ կուրսից»,- պարզաբանեց Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ փոփոխություններ են նախատեսվում նաև ասպիրանտուրայում, որի ծրագիրը կազմված է լինելու երկու մասից՝ կրթական և գիտական հատվածից: Նա ասաց, որ նախատեսվում է նաև նախաբակալավրիատի ներդրում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica