close
Եղանակը Երևանում
21 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորի նախկին քաղաքապետի որդին նշանակվեց Վարչական դատարանի նախագահ

Իրավունք

21 Փետրվարի 2018, 11:10
 Վանաձորի նախկին քաղաքապետի որդին նշանակվեց Վարչական դատարանի նախագահ

Վանաձորի նախկին քաղաքապետի որդին նշանակվեց Վարչական դատարանի նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ: Մինչ այդ նա եղել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ. Աղասի Դարբինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Նշենք, որ Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica