close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

Տնտեսական

20 Փետրվարի 2018, 23:42
 Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական  Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման  և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում»  ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում:

«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն և ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ: Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն  ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

 Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձևերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը,  առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը,  կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը:

 Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաև երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն և արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության   ավելացմանը:

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք սեմինարի ընթացքում, որին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ,  կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները ռազմավարությունների մշակման համար:

 Ծրագրի շրջանակում երկրորդ հետազոտությունը նվիրված կլինի կաթի վերամշակման ոլորտի ուսումնասիրությանը: Բացի այդ, հարցում կիրականացվի սպառողների շրջանում: Այս երկու ուսումնասիրությունները համադրելով` կստեղծվի ներդրումների ճանապարհային քարտեզ:

 Նախարար Առաքելյանը կարևորել է ծրագրի իրականացման ընթացքում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարության տեղեկատվական բազայում առկա են արդեն իրականացված տարբեր ուսումնասիրություններ, որոնք կարող են օգտակար լինել` խնայելով ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նաև կարևորել է առաջարկների տնտեսական հիմնավորումը` հույս հայտնելով, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, միջազգային փորձը տեղայնացնելով Հայաստանի իրականության հետ, կառաջարկվեն կիրառական նշանակություն ունեցող  լուծումներ` ուղղված ոլորտի զարգացմանը: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica