close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.26
GBP1635.33
EUR1557.01
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակելու ենք մեր անկասելի ուղին. Բակո Սահակյան

Արցախ

20 Փետրվարի 2018, 18:33
 Շարունակելու ենք մեր անկասելի ուղին. Բակո Սահակյան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր: Իր ողջույնի խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու սխրանքով, ընդգծելով, որ այդ տոնը հանդիսանում է հայրենասիրության, անձնվիրության, միասնականության, սեփական ուժերին ապավինելու, անսասան կամքի եւ հավատքի խորհրդանիշ:
«Մայր Հայաստանի եւ համայն հայության հետ միասին մենք արդեն 30 տարի է ընթանում ենք այս ճանապարհով եւ կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով մեր ժողովրդի հաղթական ոգին, կամքն ու միասնականությունը»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ:

Դոն Պիպոն կալանավորվեց
19 Հունիսի 2018, 17:28 Դոն Պիպոն կալանավորվեց

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica