close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուսական աշխարհին հասցվել է 1.170.000 դրամի վնաս

Հասարակություն

20 Փետրվարի 2018, 16:30
 Բուսական աշխարհին հասցվել է 1.170.000 դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 12-ից 16-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 18 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.203.000 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: 

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 1.170.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                   
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (3 բոխի, 2 հաճարենի, 1 սոճենի, 1 լորենի) հաշվարկվել է 596.460 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3.4 խմ փայտանյութ, 1 լորենի) 198.440 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 հաճարենի, 1 թեղի) հաշվարկվել է 73.200 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.334 խմ շինանյութ, 2.26 խմ վառելափայտ) 247.900 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց Ձոր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի  վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ վարչական վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք․
Արարատ՝ ձկան ապօրինի որսի 1 դեպքով (3 կարաս) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել  3.000 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝    
          
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 
Երևան՝ շինարարական աղբի կուտակման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Վայոց Ձոր՝ հողի բերրի շերտի զանգվածի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 776 440 ՀՀ դրամ: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica