close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դանակահարություն՝ աշակերտների միջև ծագած վիճաբանության ժամանակ. 2 դեռահաս հայտնվել է հիվանդանոցում

Հասարակություն

20 Փետրվարի 2018, 12:18
 Դանակահարություն՝ աշակերտների միջև ծագած վիճաբանության ժամանակ. 2 դեռահաս հայտնվել է հիվանդանոցում

Փետրվարի 19-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Վ. Ն.-ն:
Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Ռ. Վ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Վ. Ն.-ին և Ռ. Վ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել վնասվածքներ է պատճառել 2001 թ. ծնված Հ. Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 1.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վիգեն Ն.-ն սովորում է Երևանի թիվ 178 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, Ռաֆայել Վ.-ն՝ Երևանի թիվ 83 հիմնական դպրոցի 11-րդ դասարանում։ 

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica