close
Եղանակը Երևանում
21 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում պլանետարիում կկառուցվի. ԿԳ նախարար

Հասարակություն

19 Փետրվարի 2018, 14:50
 Երևանում պլանետարիում կկառուցվի. ԿԳ նախարար

Երևանում պլանետարիում կկառուցվի: Ծրագիրը կյանքի կկոչվի մասնավոր ներդրման շնորհիվ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ 1 մլրդ 740 մլն դրամի ներդրում կկատարվի՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Նախարարի խոսքով՝  Երևանը կունենա շատ ժամանակակից պլանետարիում:

«Յուրաքանչյուր երեխա, հատկապես՝ մարզերի երեխաները, պետք է կարողանան սովորելու ընթացքում պետության հաշվին այցելել Երևան, ունենալ պլանետարիումում որոշակի դասաժամ: Մեր դրսի խորհրդատուներն ասում են՝ երեխան պլանետարիումում 2 ժամ անցկացնելուց հետո ամբողջությամբ կնվիրվի բնագիտությանը, այդքան տպավորիչ են անցնում այդ դասերը: Դրա շրջանակներում երեխաները կայցելեն նաև Մատենադարան, թանգարաններ»,- ասաց Մկրտչյանը:

Նրա գնահատմամբ՝ սա շատ կարևոր ծրագիր է` միջավայր ստեղծելու առումով, հատկապես՝ երբ խոսում ենք գիտության զարգացման մասին: Մկրտչյանը նշեց, որ համապատասխան միջավայրը ստեղծելու երկու խոշոր ծրագիր կա՝ մեկը պլանետարիումի գոյությունը կլինի, մյուսը՝ գիտության թանգարանի ձևավորման տեսլականը: 

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica