close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

53-ամյա տղամարդուն ծեծելով սպանել են ազգականները. 3 անձ ձերբակալվել է

Իրավունք

19 Փետրվարի 2018, 15:00
 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանել են ազգականները. 3 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ տղամարդու եղբոր որդին:

2018թ. փետրվարի 17-ին՝ ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված հասցեում հայնտաբերել նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ` գլխի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, տղամարդը ճանաչվել է տուժող: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995, 1974 և 1984 թվականներին և միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչը անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու ազգականի հետ դեպքի օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է տուժողի բնակության վայր: Այնուհետև միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ, որտեղ կանգ են առել և վիճաբանել, ինչի ժամանակ էլ 53-ամյա տղամարդն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ տղամարդուն այնուհետև տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել: Փետրվարի 19-ին նրանք ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ սպանվածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica