close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծնողները ևս մեղավոր են՝ ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

19 Փետրվարի 2018, 14:22
 Ծնողները ևս մեղավոր են՝ ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ. Լևոն Մկրտչյան

Շուրջ 40 տարի է, ինչ դպրոցական դասագրքերի ծանրության խնդիրը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով առողջապահության նախարարության բարձրացրած խնդրին:

ԿԳ նախարարի խոսքով՝  խորհրդային շրջանից սկսած՝ ամեն տարի այս խնդրի հետ կապված առողջապահության նախարարը հրաման է տալիս:

«Հարուստ երկրները խնդիրը փորձում են լուծել երկու բազա ստեղծելով՝ մեկ դասագիրքը տանը, մեկը՝ դպրոցում: Մյուս ճանապարհը դասագրքերը մանրացնելն է` ըստ թեմաների, այսինքն՝ երեխան ինչ դասագիրք դպրոց է տանում, նրան դպրոցում պետք է դասագրքի 3 էջը: Սակայն դասագրքերը մանրացնելը եռակի ծախս է առաջացնում` դասագրքերի հրատարակության առումով: Մյուս տարբերակը էլեկտրոնային կրթությունն է, երբ երեխաները PDF-ով կարողանան ունենալ դասագրքերը՝ պլանշետային ուսուցման անցնելու համար: Սակայն սա էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում. այն երկրներում, որոնք անցել են պլանշետային ուսուցման, բացարձակ մեծ դժգոհություն  է սկսվում տեսողության խնդիրների հետ կապված: Այդ տարիքի երեխաներին չի կարելի այդքան ծանրաբեռնել՝ պլանշետներից օգտվելու առումով»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝  ծնողները ևս մեղավոր են, քանի որ ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ: Բացի այդ, ըստ Մկրտչյանի, ծավալ են տալիս նաև ուսուցիչների պահանջած լրացուցիչ խնդրագրքերը: «Մենք հաշվել ենք՝ եթե երեխաներն իրենց պայուսակում միայն իրենց գիրք ու տետրը տանեն, և լրացուցիչ խնդրագրքեր չլինեն, իսկ ընդմիջման համար նախատեսված սնունդը մի փոքր թեթև լինի, աշակերտների պայուսակի քաշն էականորեն կնվազի»,- ասաց նախարարը:

Նշենք, որ, ըստ առողջապահության նախարարության ուսումնասիրության, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար՝ 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: 

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica