close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

19 Փետրվարի 2018, 14:05
 Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի. Լևոն Մկրտչյան

Դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն՝ խորհուրդները չեն կատարում այն դերակատարությունը, որը պետք է ունենային, ուստի  դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ ուսուցչության որակական վիճակն արմատապես կփոխվի՝ աշխատավարձի վրա հավելումի մասով: Այս մասին, սակայն, նախարարի խոսքով, օրեր անց մանրամասներ կներկայացնեն:

«Տնօրենների ընտրության կարգի փոփոխության հետ կապված մենք դրսից խորհրդատվություն ենք ուզել, փաթեթը պատրաստ է և առաջիկայում այն կներկայացնենք կառավարություն: Նախ` պետք է խորհուրդները սկսեն աշխատել մեկից ավելի դպրոցների համար, որպեսզի, օրինակ, գյուղապետը հնարավորություն չունենա նշանակելու խորհրդի անդամներ: Ինչպես նաև արմատապես պետք է մեծանա դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվությունը»,- ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ կփոխվեն նաև տնօրենի թեկնածուների համար նախատեսված պահանջները: 

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica